Ավելի հեշտ քայլելու համար օգնության է եկել «Կատյուշա»-ն (տեսանյութ)

Վալոդյայի, Վահեի ու նման խնդիր ունեցող շատ այլ երեխաների համար քայլելն ավելի է հեշտանում։ Բազմաֆունկցիոնալ վերտիկալիզատոր «Կատյուշա» մասնագիտացված անվաչմուշկները Հանրապետական վերականգնողական կենտրոնին նվիրել է Երևանի Պանարմենիան Ռոտարի ակումբը՝ Մոսկվա-Արևելք Ռոտարի ակումբի հետ համատեղ մանկական ուղեղային կաթվածով երեխաների շարժողական ակտիվության ընդլայնման նպատակով։

Ծրագրի շրջանակներում 2 օրով Հայաստան է ժամանել հարմարվողական ֆիզիկական կուլտուրայի մարզիչ Օլգա Պարամոնովան, ով իր մեթոդաբանությունը փոխանցել է Հանրապետական վերականգնողական կենտրոնի մասնագետներին: