«Սելտան» երկարաձգեց պայմանագիրը Յագո Ասպասի հետ

Իսպանական «Սելտան» երկարաձգել է պայմանագիրը իսպանացի հարձակվող Յագո Ասպասի հետ մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա ֆուտբոլիստը «Սելտայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Նա Վիգոն ներկայացնող թիմի հետ մասնակցել է 418 հանդիպման, խփել 184 գոլ։
Յագո Ասպասը 2009-2013-ին «Սելտայում» խաղալուց հետո հանդես էր եկել անգլիական «Լիվերպուլում», այնուհետեւ՝ իսպանական «Սեւիլիայում»։ Նա «Սելտա» է վերադարձել 2015-ին։
Transfermarkt-ը Յագո Ասպասի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։