Դպրոցներից մեկում 158 երեխա է թnւնավորվել. ՌԴ (տեսանյութ)

Դպրոցներից մեկում 158 երեխա է թnւնավորվել. ՌԴ (տեսանյութ)

Ռուսաստանի Չուվաշիա Հանրապետության դպրոցներում 158 երեխա է թունավորվել:

Նախորդ գիշեր ծնողները շտապօգնությանը հայտնել են, որ իրենց երեխաները ջերմություն ունեն, ու թունավորման նախանշաններ կան։ Ընդհանուր առմամբ հիվանդանոց է դիմել 159 մարդ, որոնցից միայն 1-ն է չափահաս, հայտնել են լրատվամիջոցները։

3 աշակերտ հոսպիտալացման կարիք է ունեցել, նրանց վիճակը միջին ծանրության է։ Մնացած դպրոցականներին թույլ են տվել ապաքինվել տանը։

Նախնական տվյալներով թունավորման պատճառը եղել են դպրոցական ճաշերը։