Էլի ընտրություններ կան, պիտի ընտրվեն, չէ՞, ինչի Փաշինյանը չի կանգնում մեր կողքին. Տոնավաճառի աշխատող

Ես բացի տոնավաճառում աշխատելուց, ուրիշ ոչ մի գործ չեմ կարող անել, դուրս է գալիս՝ ես սովամահ պիտի լինեմ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

Աշխատակցի խոսքով՝ այս գործողությունները հակասում են իշխանության նախընտրական խոստումներին։

«Էլի ընտրություններ կան, պիտի ընտրվեն, չէ՞, ինչի Փաշինյանը չի կանգնում մեր կողքին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի  հոկտեմբերին  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում  17 խախտում է արձանագրել։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ խախտումներից 12-ը վերացվել է։

Ընդգծենք, որ բոլոր խախտումները հրդեհային անվտանգությանն են վերաբերում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։