«Ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» մեղադրվողի տնային կալանքը չի երկարացվի

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ, մերժեց «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» (խուլիգանության 3-րդ մաս) մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Հայտնում է պաշտպան Վարազդատ Հարությունյանը։