Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք

Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Կամոյի, Չարենց փող. և նրբ., Րաֆֆու փող. և 2, 3 նրբ., Ա.Խանջյան, Կոստանյան, Շինարարներ փող. և նրբ.. Պ.Դուրյան, Ա.Խաչատրյան փողոցների  ջրամատակարարումը: 

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-12:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Մակիչի, Օրբելյաններ փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի Ոկֆ Բանավան թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: