Որքա՞ն է կազմել Հայաստանի մշտական բնակչության թիվը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է:
2024 թվականի վերջի դրությամբ այն կազմել է 3 մլն 75 հազար 800 մարդ։ Վիճակագրական կոմիտեն ցուցանիշ է հրապարակել:
2024-ի սկզբին բնակչության թիվը եղել է 2 մլն 991 հազար 200:
2023-ի վերջին մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 991 հազար 200, 2022–ի վերջին՝ 2 մլն 937 հազար 500:
2024-ին Հայաստանում ծնվել է 33 հազար 648 մարդ, մահացել՝ 25 հազար 576: Բնական հավելաճը կազմել է 8 հազար 72 մարդ: