ԵՄ դիտորդները շուտով կժամանեն Հայաստան՝ սահմանին առաքելություն իրականացնելու համար. Փաշինյան 

ԵՄ դիտորդները շուտով կժամանեն Հայաստան՝ սահմանին առաքելություն իրականացնելու համար. Փաշինյան 

Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել ու որոշումը կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ 40 հոգուց կազմված հիմնական խումբն առաջիկայում կժամանի Հայաստան:

 «Ի սկզբանե պլանավորած է, որ երկու ամիս պիտի աշխատի առաքելությունը, և մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը. ես համոզված չեմ դրանում, բայց, ամեն դեպքում, մի թեմա է, որը մեր հանրության շրջանում քննարկվում է: Եթե տեսնենք նման հնարավորություն ու անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։