Բժիշկը նշել է մելանոմայի զարգացման մեծ ռիսկ ունեցող մարդկանց

Բժիշկը նշել է մելանոմայի զարգացման մեծ ռիսկ ունեցող մարդկանց

Մաշկի որոշակի առանձնահատկություններ ունեցող մարդկանց մոտ մեծանում է քաղցկեղի տարածված տեսակի՝ մելանոմայի զարգացման ռիսկը։ Զգուշացրել է ուռուցքաբան Անդրեյ Պիլևը Lente.ru-ի հետ զրույցում։

Բժշկի խոսքով՝ վտանգի տակ են բաց մաշկ ունեցող, տարիքային պիգմենտային բծերով մարդիկ։

Պիլևը նրանց հորդորել է հնարավորինս հաճախ դիմել մաշկաբանների կամ ուռուցքաբանների:

«Ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց մեծ ազդեցությունը և մերձավոր անմիջական հարազատների մոտ նույն ախտորոշման առկայությունը (ընտանեկան պատմություն) նույնպես մեծացնում է հիվանդության առաջացման վտանգը»,- ընդգծել է Պիլևը։