Ջրասուզակներն աշխատանքի մեջ են, որ բացառեն դժբախտ ելքով դեպքերը (ֆոտոշարք)

ՆԳՆ փրկարար ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի՝ տարվա այս սեզոնին Սևանա լճում անց են կացնում շուրջօրյա ծառայություն` ապահովելով Սևանում հանգստացող քաղաքացիների անվտանգությունը։
Ջրասուզական և փրկարարական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար` հենակետերը համալրվել են համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով` փրկարարական մոտորանավակ, ջրասուզական հանդերձանք, ստորջրյա վարժանքներ: Դժբախտ ելքով պատահարներից զերծ մնալու համար՝ փրկարար ծառայության աշխատակիցները տեղում կատարում են կանխարգելիչ միջոցառումներ։
Ջրափրկարարների ուժեղացված ծառայության կադրերը ֆիքսել է MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը։