Մյունխենյան համաձայնագրի «ուրվականը» թափառում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ Բաբայան

Մյունխենյան համաձայնագրի «ուրվականը» թափառում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ Բաբայան

Արցախի ԱԳ նախկին նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրել է․

«1938թ.-ի  Մյունխենյան դավադիր պայմանագիրը մինչ օրս ժամանակակից պատմության, հատկապես  ժողովրդավարության պատմության ամենաամոթալի էջերից է: Այս դավադրության արդյունքում դեմոկրատական Մեծ  Բրիտանիայի և  Ֆրանսիայի համաձայնությունը ստանալուց հետո  ֆաշիստական  Գերմանիան կլանեց դեմոկրատական  Չեխոսլովակիան։

Այս ամոթը ոչ թե լվացվեց, այլ ավելի շուտ «սվաղվեց» նրանով, որ Անգլիան և Ֆրանսիան պատմական տեսակետից «զտարյուն» դեմոկրատիաներ չէին՝ դարերով ի վեր լինելով կայսրություններ, ընդ որում՝ գաղութատիրական։ Բացի այդ, հետո առաջին պլան դուրս եկավ  ԱՄՆ-ը, որը դարձավ «զտարյուն» դեմոկրատական տիրություն, որը պատմական պատասխանատվություն չի կրում այս ամոթալի պայմանագրի, գաղութատիրության և այլնի համար։

Բայց հիմա Մյունխենյան համաձայնագրի «ուրվականը» թափառում է  ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Եթե «զտարյուն» դեմոկրատիան՝  ԱՄՆ-ը, ճանաչի ժողովրդավարական Արցախը, և կապ չունի՝ նա ճանաչված է, թե ոչ՝ որպես  նացիստական Ադրբեջանի մաս, ապա սա արդեն անջնջելի խարան կլինի «զտարյուն» ժողովրդավարություն համար: Ամեն դեպքում,  Արցախը պետք է պահպանի իր արժանապատվությունը և պայքարի մինչև վերջ։ Վերջին խոսքը մերն է լինելու»: