Մեծ Բրիտանիան Ուկրաինա է փոխանցել ռուսական ակտիվներով ապահովված առաջին միջոցները

Ուկրաինան ստացել է իր առաջին միջոցները Մեծ Բրիտանիայից՝ ապահովված արտասահմանում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Մեծ Բրիտանիայից առաջին միջոցները, որոնք ապահովված են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով, հասել են Ուկրաինա»,- ասել է նա։
Շմիգալը մանրամասնել է, որ Կիևը ստացել է 752 մլն ֆունտ ստեռլինգ։