Չուվաշիայում դպրոցական ավտոբուսի հետ վթարի հետևանքով երեք երեխա է տուժել

Չուվաշիայում դպրոցական ավտոբուսի հետ վթարի հետևանքով երեք երեխա է տուժել

Չուվաշիայում դպրոցական ավտոբուսի և մեքենայի բախման հետևանքով երեք երեխա է տուժել, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն։ Վթարը տեղի է ունեցել Կոմսոմոլսկոյե գյուղում նոյեմբերի 13-ին ժամը 17.40-ին։

«ՊԱԶ դպրոցական ավտոբուսի վարորդը, նախնական տվյալներով, չպահպանելով անվտանգ հեռավորություն, արգելակելով լուսացույցի դիմաց, բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, ավտոբուսի ներսում եղել է մեկ մեծահասակ և 15 դպրոցական, որոնցից երեքը տեղափոխվել են բուժհաստատություն` կապտուկներով »,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես պարզաբանել է Չուվաշիայի դատախազությունը, մի խումբ երեխաներ Չեբոկսարիից վերադառնում էին թատերական ներկայացումից: