«Խնդիրը լուծեք»․ Փաշինյանը նախարարներին երեք ամիս ժամանակ տվեց

Ես ահազանգեր եմ ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումների հարց կա, այսինքն՝ կանխիկ վճարումներ են իրականացվում։ Այդ մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հորդորեց բացառել ամեն տեսակ կանխիկ վճարում։

«Տերմինալով վճարումը ևս կանխիկ է, եթե մարդը թղթադրամի հետ առնչվում է, ապա դա էլ է համարվում կանխիկ շրջանառություն։ Ես ժամանակ եմ տալիս, երեք ամիս ժամանակ, որ անկանխիկ վճարման անցնեք։ Եթե ես ահազանգ ստացա, որ պետական որևէ գերատեսչությունում քաղաքացին թղթադրամի է կպնում, կնշանակի, որ իմ հանձնարարականը կատարված չէ. այս խնդիրը լուծեք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։