Apple Inc-ը նախատեսում է iPhone 14-ի արտադրություն սկսել Հնդկաստանում

Apple Inc-ը նախատեսում է iPhone 14-ի արտադրություն սկսել Հնդկաստանում

Apple Inc-ը նախատեսում է iPhone 14-ի արտադրություն սկսել Հնդկաստանում, հայտնում է Bloomberg News-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ընկերությունն աշխատում է մատակարարների հետ՝ Հնդկաստանում արտադրությունն ավելացնելու եւ նոր iPhone-ների թողարկումը վերջին թողարկումից վեց ամսից մինչեւ ինը ամիս կրճատելու համար: Apple-ը, որն արդեն երկար ժամանակ իր iPhone-ների մեծ մասն արտադրում է Չինաստանում, այլընտրանքներ է ուսումնասիրում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների վատթարացման եւ Covid-19-ի հետ կապված լոքդաունների ֆոնին, որոնք խաթարել են տնտեսական ակտիվությունը։

Վերլուծաբանները, այդ թվում՝ Մինգ-Չի Կուոն՝ TF International Securities Group-ից, ակնկալում են, որ Apple-ը հաջորդ iPhone-ը երկու երկրներից կմատակարարի մոտավորապես նույն ժամանակ, ինչը կօգնի Apple-ին դիվերսիֆիկացնել իր մատակարարման շղթան: