Հերթական մեդալը. Վարազդատ Լալայանը` Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գերծանր քաշային Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն։
Լալայանը պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում կատարեց և կարողացավ գլխավերևում պահել 215 կգ ծանրաձողը: Հրում վարժությունում Լալայանը 2 հաջող մոտեցում կատարեց և գլխավերևում ֆիքսեց 252 կգ ծանրաձողը: