Ամբոխը հարձակվել է ոստիկանների վրա, 27 մարդ բերման է ենթարկվել․ ՌԴ (տեսանյութ, լուսանկար)

Ամբոխը հարձակվել է ոստիկանների վրա, 27 մարդ բերման է ենթարկվել․ ՌԴ (տեսանյութ, լուսանկար)

Մոսկվայի մարզում ամբոխը հարձակվել է ոստիկանների վրա, 27 մարդ բերման է ենթարկվել։

Ամեն ինչ տեղի է ունեցել Երմոոլինո գյուղի խանութներից մեկում։

ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, որ ոստիկանությունն արձագանքել է ահազանգին և բերման է ենթարկել ոչ ադեկվատ տղամարդու, ով, պարզվել է, բնիկ դաղստանցի է։ Սա դուր չի եկել նրա ընկերներին, և զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Ականատեսները մեկ այլ հերթափոխ են կանչել։

360.ru-ին տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ այս մարդիկ ապրում են հանրակացարանում, և արդեն մեկ անգամ չէ, որ խախտել են հասարակական կարգը։

Ծեծկռտուք հրահրողը (լուսանկարում) արդեն 13 օրով կալանավորվել է «Ոստիկանության ծառայողի օրինական հրամանին չենթարկվել» վարչական հոդվածով։

Կադրերն այստեղ