Անդրանիկ Քոչարյանին ՔՊ-ական «պարտիզաններով» պետք է գործուղել Ջերմուկ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը միշտ կլինի։ Դրա համար անհրաժեշտ են միջազգային դիտորդներ։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:
ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը կարծես չի լսել Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» մասին «հեքիաթը», թե, իբր, Ադրբեջանն ու Հայաստանը շուտով հաշտեցման պայմանագիր են կնքելու: Քոչարյանի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին միշտ լինելու է լարվածությունը: Այսինքն, ՔՊ-ականները ստել են իրենց ընտրած ՀՀ հպարտ քաղաքացիներին, թե շուտով պատերազմ այլևս չի լինելու, իսկ եթե «նախկինները» գան՝ նորից պատերազմ են հրահրելու: ՔՊ-ն պատերազմի և կապիտուլյացիայի հոմանիշ է:
Անդրանիկ Քոչարյանը, ով 90-ականներին ուժային կառույցներում աշխատելու փորձ ունի, կարող է ՔՊ-ական «պարտիզանական» ջոկատ կազմել կամ ՔՊ-ական «Էրատո» ջոկատ ձևավորել և մեկնել Վարդենիս, Ջերմուկ և այնտեղ սպասել միջազգային դիտորդներին:
ՔՊ-ականների խոստացված խաղաղությունը նույնպես ֆեյք էր՝ ՔՊ-ն իր հետ բերել է թե՛ 2020թ.-ի պատերազմը, թե՛ դեռ բերելու է նոր լայնածավալ պատերազմ:
Վահրամ Բագրատյան