Անկարայում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը

Անկարայում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը

Անկարայում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Վրաստանի հետ կապված հարցեր։

Այս մասին X-ում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Նա նշել է, որ քննարկվել են նաև կապի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են շահավետ լինել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային և ԵՄ-ին:

«Աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում հրամայական է կրկնապատկել ջանքերը տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է Գրոնոն։