ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Կանադայի՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու նախաձեռնությունը

ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում ողջունել է Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու՝ Կանադայի նախաձեռնությունը․
«Մենք ողջունում ենք Հայաստանում դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»։