Ֆրանսիան վարկաբեկեց իր դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Զախարովա

Մենք ասել ենք՝ մեզ շատ քիչ դեպքերում է հնարավոր զարմացնել, բայց դա հաջողվեց Ֆրանսիայի նախագահին․ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Մակրոնի՝ Ալիևի վրա ճնշումներ բանեցնելու հայտարարությանը։
«Կարող եմ ասել, որ այսպիսի հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Մակրոնի համեստությունը ստորադասվում է իր տղամարդկությանը»։
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի ղարաբաղյան կարգավորման գործում դրական ներդրում ունենալու՝ Ֆրանսիայի կարողության մասին։
«Փարիզը ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մեջ դեր խաղաց՝ Հայաստան ուղարկելով եվրոպացի դիտորդների կասկածելի առաքելություն։ Այս ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն և սեփական նպատակներին հասնելուն»,–ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Մակրոնի նման հայտարարության մասին հայտարարել է ՀՅԴ-ն, պաշտոնապես դրա հաստատում՝ չկա։