Ժամը 13։00-ից Արցախում ռազմական գործողությունները կդադարեն

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են․
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների, զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման, «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման մասին, ինչպես նաև ևեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման՝ դրանք վերացնելու նպատակով։
3. Ադրբեջանական կողմի բարձրացրած՝ վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման հարցերը կիրականացվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Ձեռք բերված պայմանավորվածությունը կքննարկվի տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ։