Հայաստանն ու Կիպրոսը չորոշեցին հաղթողին․ ընկերական հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով

Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը։ Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ՝ չորոշելով հաղթողին։ 43-րդ րոպեին Անդրեաս Կարոյի գոլի շնորհիվ Կիպրոսի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը։
50-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը հավասարեցրեց հաշիվը, ապա 2 րոպե անց առաջ մղեց մեր հավաքականին։ 82-րդ րոպեին տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարակշտռությունը: Գոլի հեղինակ դարձավ Դիմիտրոս Կրիստոֆին․ Հայաստան-Կիպրոս՝ 2։2։
Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկրորդ խաղում ոչ-ոքի խաղաց: Նախորդ խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Թուրքիայի հավաքականին: