Բանակցություններից հետո թույլ են տվել, որ հիվանդին Ստեփանակերտից Երևան հասցնեն՝ շտապ վիրահատության

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել մի տղամարդ, որը շտապ վիրահատության կարիք ուներ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«1960 թվականին ծնված տղամարդը սրտի բաց վիրահատության կենթարկվի»,- ասաց նա։
Մուսայելյանը տեղեկացրեց, որ բանակցություններից հետո է թույլ տրվել, որ շտապ օգնության մեքենան անցնի ու հիվանդը տեղափոխվի Երևան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին ԲԿ-ում իննսուն քաղաքացի է բուժում ստանում, 11 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նարե Գնունի