Վահե Հովհաննիսյանը նշանակվեց ֆինանսների նախարար

Վահե Հովհաննիսյանը նշանակվեց ֆինանսների նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին։

Հրամանագրում ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»: