Ալլա Պուգաչովայի թոռանը զորակոչել են բանակ

Երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, մոբիլիզացվել է Մոսկվայի Գուբերնսկի թատրոնից:
Թատրոնի մամուլի ծառայությունից նախ հրաժարվել են մեկնաբանություն տալ, իսկ ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ թատրոնը հերքել է հաղորդագրությունը։
Լրագրողները սպասում են զինկոմիսարիատից հաստատմանը, գրում է EADaily-ն։
Նիկիտա Պրեսնյակովը 31 տարեկան է, ծնվել է 1991 թվականին Լոնդոնում։ Նրա ծնողներն են ՌԴ վաստակավոր արտիստ Քրիստինա Օրբակայտեն և երգիչ Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը։