ՔՊ խմբակցությունը և ՆԳ նախարարը քննարկել են իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները

ՔՊ խմբակցությունը և ՆԳ նախարարը քննարկել են իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:

Քննարկվել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: