Ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց»-ը կգլխավորի Նատալյա Արզաքանցյանը

«ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:
«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ է լծվել պետության կերտման գործին»։