Սիրելի՛ Գոյ թատրոն, խաղա Սունդուկյանի բեմերում, կառավարման բլոկի հետ էլ գործ մի ունեցի

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը։ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն, օրինակ, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կանոնակարգվելու թատրոնների ֆինանսավորման հարցը։

Նա, մասնավորապես, անդրադարձավ Գոյ թատրոնի ֆինանսավորման հարցին։

Արձագանքելով, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ պետությունը մեծացնում է իր կապիտալ ներդրումը մշակութային հաստատություններում՝ ձևավորելով հարմարավետ միջավայր։

«Ասում ենք, որ այդ հարթակները չպետք է կցված լինեն ինչ-որ ՊՈԱԿ-ների։ Այդ ՊՈԱԿ-ներն, ընդհանրապես, չպետք  է լինեն։ Մենք խոսում ենք արվեստի մասին, ստեղծագործական մոտեցման մասին»,- նշեց նա։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախորդ տարի իրենք մեծ գումար են հատկացրել Սունդուկյան թատրոնին, որն արդեն ստացել է անհրաժեշտ նորոգումը։

«Եվ նույն շենքում ունենք Գոյ թատրոնը, որի կոմունալները մուծվում են Սունդուկյանի բյուջեից։ Ասում ենք՝ սիրելի’ Գոյ թատրոն, խաղա Սունդուկյանի բեմերում, կառավարման բլոկի հետ էլ գործ մի ունեցի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։