Լոռիում վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխա, որը հարվածից դիպել է մեկ այլ՝ կայանված մեքենայի

Լոռիում վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխա, որը հարվածից դիպել է մեկ այլ՝ կայանված մեքենայի

Երեկ` ապրիլի 21-ին, վարերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա Վիլեն Գ․-ին։

Վրաերթի ենթարկվածն այնուհետև հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արման Գ․-ին պատկանող, կայանված Grand Cherokee մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։