Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ ի՞նչ եղանակի սպասել

Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ ի՞նչ եղանակի սպասել

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23-28.11.2023թ.)

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 24-25-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին հնարավոր է, 27-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 24-25-ին՝ 10-15 մ/վրկ, 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 24-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի  24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      18.6°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          -5.9°C (1989թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     6.0°C