Ու էս համաշխարհային քաոսի պայմաններում, երբ մեր տարածքում ռազմական գործողությունններ են ընթանում գործադիրի ղեկավարը դեռ արձակուրդում է... Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրում է.
Ու ընդհանրապես պաշտոնական մակարդակում չեն խոսում, թե ինչի համար, ինչ պատճառներով է նորից թեժացել վիճակը սահմանին:
Դրա պատճառը ինչ էլ, որ լինի, լինելու է տրամաբանական և սպասելի մի բան՝
1. Լաչինի միջանցնքի և դրան շրջանցող ճանապարհի հարց. հիշեցնենք, որ մեր վարչապետացուն իր վերջի հանրային մենախոսության ժամանակ ասեց, որ նոյեմեբերի 9-ին ֆիքսված մեր պարտավորությունը շրջանցիկ ճանապարհ կառուցելու մենք ըսկի չենք էլ ըսկսել նախագծել...,
2. Զանգեզուրյան միջանցքի հարցով ուլտիմատում,
3. Արցախի ՊԲ մնացած ուժերի զինաթափման մասին ռուսներին ուղղված պահանջի վերաբերյալ ճնշումներ և այլն:
Եվ իշխանության մեջի մարդիկ՝ ունենալով բանակցային, հետախուզական և այլ աղբյուրներից եկող ամբողջական տեղեկատվություն, վստահաբար կետ-առ-կետ գիտեն էսկալացիայի պատճառները ամբողջական բացվածքով:
Եվ ինչ են անում այս քաղաքական կենդանիները՝ ոչինչ.
ո'չ միջազգային հանրության ականջի մեջ են բարձր և անդադար գոռում,
ո'չ ռազմական իմաստով են երկիրը բերում համապատասխան վիճակի,
ո'չ էլ տալիս են որևէ բացատրություն հանրությանը, թե ինչ է վերջինիս սպասվում:
Լավ, Արցախը, որ ձերը չեք համարում, դա գիտենք, բայց եթե նույնիսկ վերաբերվես Արցախին որպես օտար երկիր՝ հիմա մի քանի անգամ պետք է ձգեիր քո երկրի անվտանգային բոլոր պտուտակները, գոնե միայն այն պատճառով, որ ռազմական բախումները քո սահմանին են և սպառնում են տարածվել ՀՀ-ով մեկ:
Կարճ ասած՝ մի անտեր վիճակ, դեռ զինանշան և դրոշ ոււնեցող այս տարածքում:
Ինձ թվում է 24 միլիոնանոց Թայվանը 1,4 միլիարդանոց Չինաստանի դեմ պայքարում ավելի շատ շանս ունի ապագայում արևի տակ իր տեղը պահպանելու, քան Նիկոլի ղեկավարած Հայաստանը, եթե իհարկե այսպես ամեն ինչ շարունակվի...