Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում պայթյուններ են որոտացել (տեսանյութ)

Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում պայթյուններ են որոտացել․ մարդիկ խուճապահար վազել են փողոցում։
Ականատեսները «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին պատմել են, որ մոտակայքում օդում մի քանի կրակոց են լսել և, հնարավոր է, պայթուցիկ սարքի ձայն։
Որոշ ժամանակ անց իրավիճակը կայունացել է։
Ավելի ուշ Դոնի Ռոստովի ղեկավարը հորդորել է քաղաքի բնակիչներին չլքել իրենց տները․ «Քաղաքի փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման հետ կապված խնդրում եմ լինել չափազանց զգույշ։ Ձեր անվտանգության համար մի լքեք ձեր տները, բացառեք Ռոստովի կենտրոնական հատված ուղևորությունները և մի թողեք երեխաներին առանց հսկողության»,- հայտնել է նա։
Տեսանյութն՝ այստեղ