Հայ երգչուհին Թուրքիայում փլատակների տակ է մնացել (լուսանկար)

Երեկ Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով փլատակների տակ է մնացել նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Երգչուհու ամուսինը՝ Զաղդաշ Չանքայանը նույնպես փլատակների տակ է մնացել։
Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն։
Սիբիլը փոխանցեց, որ Զիլանը Տիգրանակերտից (Դիարբեքիր) է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր նաև Տիգրանակերտի հայ արվեստի գործիչներից Ուդի Երվանդը՝ հրապարակելով երգչուհու լուսնակարը։