Լեհաստանի վարչապետն ուշագրավ հայտարարություններ է արել նոր ռազմական ծրագրերի մասին

Լեհաստանը դիտարկում է հակահետևակային ականներն ու կասետային զինամթերքն արգելող կոնվենցիաներից դուրս գալու հարցը, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
Նա նշել է, որ Լեհաստանը պետք է ձգտի միջուկային և այլ տեսակի ոչ սովորական զենքերի հասանելիություն ձեռք բերել, այդ թվում՝ Ֆրանսիայի միջուկային հովանոցի նախաձեռնությանը մասնակցելու միջոցով։