Եղցահողի բնակիչները տարհանվել են և արդեն Կոռնիձորում են. Արցախի տեղեկատվական շտաբ

Եղցահողի բնակիչները տարհանվել են և արդեն Կոռնիձորում են. Արցախի տեղեկատվական շտաբ

Հարգելի’ հայրենակիցներ,

Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: