Ինչո՞ւ է Փաշինյանը սրում խաղը 

Ինչո՞ւ է Փաշինյանը սրում խաղը 

Կիրանցիները Նիկոլ Փաշինյանի հանդիպումից դուրս են եկել դժգոհ ու վրդովված․ երիտասարդ աղջիկները նաև արտասվելով։ Նրանց ուղեկցում էին ոստիկանները՝ թերեւս փորձելով կանխել լրագրողների հետ զրույցը, և միայն մեկ երիտասարդ ասել է, որ «ինչ կա, մնացել է նույնը»:

«Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- սա էլ կառավարության տարածած պարզաբանումն է:

Այսպիսով, պատկերը, կարծես, պարզ է. Փաշինյանը չի նահանջում իր դիրքերից և ընտրել է տավուշցիներին սիրաշահելու/սպառնալու մարտավարությունը:

Լեգիտիմ է հնչում հարցը՝ ինչո՞ւ է Փաշինյանը սրում խաղը:

Արդյո՞ք Ալիևի պահանջն այնպիսին է, որ նրա նահանջը բերելու է պատերազմի, թե՞ ավելի լայն համատեքստ է առկա: Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ով փաստացի այս գործընթացի «քավորներից» մեկն է:

Ըստ ամենայնի, Փաշինյանը «քաջալերվել» է այս զրույցից՝ նաև դրա մեջ տեսնելով իր իշխանության պահպանման երաշխիքը:

Ես արձանագրել եմ Բրյուսելի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման և Տավուշի գործընթացի կապը: Իրականում արևմտյան կենտրոններից «պրյանիկ» ստացավ ոչ թե Հայաստանը, այլ հենց Փաշինյանը:

Ցանկացած «պրյանիկ» իր գինն ունի: Փաշինյանի դեպքում դա Ադրբեջանին արվող միակողմանի զիջումներն են ու հակառուսական հռետորաբանությունը: Արևմուտքն, իհարկե, մեր թշնամին չէ, պարզապես պոստկոնֆլիկտային ստատուս-քվո է պատկերացնում, որը բերելու է Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության թուլացմանը և Իրանի մեկուսացմանը:

Վահրամ Բագրատյան