ՔՊ-ն հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ ոչ մի առնչություն չունի․ Մինասյան

ՔՊ-ն հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ ոչ մի առնչություն չունի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմության բերած նախագծին՝ կապված սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համակարգման հետ։

Ըստ Մինասյանի՝ ադրբեջանական փաստարկներն են առաջ մղում իշխանականները։

«Մենք առաջարկում էինք ապահովել ՀՀ անվտանգության ավելի բարձր մակարդակ՝ պաշտպանված միջազգային իրավունքով»,- նշեց նա։

Պատգամավորի դիտարկմամբ՝ հայտարարության մեջ առանցքային էր նաև ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն այն առումով, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը որևէ կերպ չի կարող սահմանափակել ԼՂ ժողովրդի հավաքական իրավունքը՝ միջազգային իրավունքներով վերադառնալու իր հայրենիք։

Մանրամասները՝ տեսանյութում։