22-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա և դանակ են հայտնաբերել

Հունիսի 2-ին, ժամը 23.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Այդ մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ երիտասարդի մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում էր իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։