Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հունաստանում

Հունաստանի Կրետե կղզում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել. այդ մասին հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:49-ին՝ Չանիա քաղաքից 33 կմ հարավ ընկած տարածքում։ Օջախն ընկած է եղել ծովում՝ ափին մոտ, 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld