Բելգորոդի նահանգապետը հայտնել է գյուղերի գնդակոծության մասին

Բելգորոդի շրջանի սահմանամերձ Ժուրավլյովկա և Նեխոտեևկա գյուղերը հինգշաբթի օրը գնդակոծվել են Ուկրաինայի կողմից։ Ավերվել են մեկ շենք և ավտոտնակ, բնակչության շրջանում զոհեր չկան։ ТАСС գործակալության փոխանցմամբ. հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես նշել է շրջանի ղեկավարը, Մոսկվայի ժամանակով 10:12-ին՝ հաղորդագրության հրապարակման պահին, գյուղերի գնդակոծությունները շարունակվել են։ Գլադկովը խոստացել է իրավիճակի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրել ավելի ուշ։
Ուկրաինայի հետ սահմանամերձ Ժուրավլևկա և Նեխոտեևկա գյուղերում արտակարգ դրություն է մտցվել մարտի 23-ին Ուկրաինայից արձակված արկի պայթյունից հետո, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել էր, ավելի քան 20 տուն և ավտոմեքենա՝ վնասվել։ Գյուղերի բնակչության մեծ մասը տարհանվել է։
Իսկ ուկրաինական կողմից հայտնում են, որ գիշերը հարվածներ են հասցվել Կրամատորսկին, ինչի հետևանքով կան վիրավորներ խաղաղ բնակիչի շրջանում։ Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Նախօրեին հարվածներ են հասցվել նաև Դնեպրին, Զապորոժիեին և Չերկասիին։