Ֆուտբոլի թշնամիները

Ֆուտբոլի թշնամիները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսնռեը»՝  ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն են, ովքեր դարձել են հայկական ֆուտբոլի «նիկոլները»: 

«Փյունիկի» տխուր պատմությունը 

ՀՖՖ-ի կողմից հետապնդումներից հետո «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը որոշել է վաճառել ակումբը:
«Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելին: Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը հայկական ֆուտբոլի հեղինակությանը»,- ասված է Արթուր Սողոմոնյանի հայտարարության մեջ։ 

Ֆուտբոլի «նիկոլները» 

Երկու Արմենները ՀՖՖ տեր ու տնօրեն դարձան միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի մտերիմներն էին: Ինչպես Փաշինյանն է իր գավառական ճաշակով երկիր ղեկավարում՝ մեզ կանգնեցնելով ազգային աղետի առջև, այդպես էլ այս մարդկանց «բեսպրեդելն» է քանդում հայկական ֆուտբոլը:

 

Վահրամ Բագրատյան