Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը․ Նարիշկին

Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը․ Նարիշկին

Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում Միացյալ Նահանգների ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ՀՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Դեռ վաղ է այս մասին խոսել»,- ասել նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։

Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունն անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։