Գարեջուրն օգտակա՞ր է տարեց մարդկանց համար․ մանրամասներ

Ավստրալացի գիտնականները կիսվել են հետազոտության արդյունքներով, որը ցույց է տվել, որ գարեջուր խմելը կարող է դրական ազդեցություն ունենալ 60 տարեկանից բարձր մարդկանց ճանաչողական ֆունկցիայի վրա։
Հետազոտության համաձայն՝ այն մասնակիցները, ովքեր կանոնավոր կերպով օրական մեկ լիտր գարեջուր էին օգտագործում, 30%-ով ավելի քիչ հավանականություն ունեն ճանաչողական խանգարումների և հիշողության ավելի լավ կատարողականություն՝ համեմատած նրանց հետ, ովքեր լիովին հրաժարվում էին ալկոհոլից:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ գարեջուրը կարող է պաշտպանիչ պատնեշ ծառայել դեմենցիայի զարգացման դեմ:
Այնուամենայնիվ, բժշկական փորձագետները կոչ են անում զգույշ լինել այս արդյունքները մեկնաբանելիս, ասելով, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ այս բացահայտումները հաստատելու համար:
Նրանք ընդգծում են, որ ալկոհոլը զգալի բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, հատկապես տարեց մարդկանց մոտ, այդ թվում՝ վիտամինների կլանման նվազում և ուղեղի աշխատանքի փոփոխություններ։
Որպես այլընտրանք, ուղեղի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում պահպանել առողջ ապրելակերպը, ներառյալ հավասարակշռված դիետան, կանոնավոր վարժություններն ու սթրեսից խուսափելը: