Բաքվի ոստիկանական համազգեստով բաշիբոզուկները բռնի ուժով ցրում են բնապահպանական բողոքի ցույցը. Ոսկանյան (տեսանյութ)

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի՝ ոստիկանական համազգեստով բաշիբոզուկները բռնի ուժով ցրում են Գետաբակի շրջանում ոսկու հանքի շահագործման հետևանքով ձևավորված թունավոր նյութերով լճի գոյացման դեմ բնապահպանական բողոքի ցույցը, որին մասնակցում էր նաև տեղի բնակչությունը։
Սա է Արցախի և Հայաստանի հանրապետությունների ինքնիշխան տարածքում Կաշենի հանքի և Երասխում կառուցվող մետաղագործական գործարանի, իբր, բնապահպանական խնդիրների մասին պարբերաբար բարբաջող այս բռնապետական վարչախմբի իրական դեմքը, որը որևէ կերպ չի զբաղվում ոչ միայն Գետաբակի, այլ նաև նույնիսկ Ապշերոնյան թերակղզու հիմնականում թաթերով բնակեցված ավանների ահագնացող բնապահպանական հիմնահարցերով»,- գրել է նա։
Ավելի վաղ, Ադրբեջանի ոչ լեգիտիմ ավտորիտար ռեժիմի ոստիկանական ուժերը դաժանորեն հարձակվել էին ադրբեջանցի գյուղացիների վրա, ովքեր փորձում էին փրկել իրենց գյուղը Ալիևի ընկերությունից. այդ մասին Twitter–ի իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող Ռուստամ Իսմայիլբեյլին և հրապարակել տեսանյութ։
Տեսանյութը՝ այստեղ