Ստանալու ենք պատիվ և հայրենիք, յուրաքանչյուրը պետք է հանձնառություն ունենա․ Տեր Բագրատ Գալստանյան

Ստանալու ենք պատիվ և հայրենիք, յուրաքանչյուրը պետք է հանձնառություն ունենա․ Տեր Բագրատ Գալստանյան

«Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»,– ասել է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասին։

«Այս շարժմանը մասնակցելիս մենք պետք է ո՛չ մի ակնկալիք, ո՛չ մի հավակնություն չունենանք, ո՛չ մի նյութականացված բան։ Մեկ նյութական բան կա՝ հայրենիք, այն էլ նյութական չի։

Յուրաքանչյուր մարդ պետք է հանձնառություն ունենա՝ ահավասիկ ես, ինձ ուղարկիր, Տեր»,– նշել է Բագրատ Սրբազանը։