Իսրայելը հույս ունի, որ Բայդենը Մերձավոր Արեւելք կայցելի

Իսրայելը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արեւելք կայցելի՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ջանքերի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, գրում է AP-ը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքը «Իրանի միջուկային ներուժի սպառնալիքի» տակ է գտնվում։