Կա՛մ ազատման դիմում ես գրում, կա՛մ քրեական գործ ենք ուղարկում դատախազություն
Շարունակելու եմ իմ պայքարը, մշտապես ասել եմ ռեկտորին, որ ինքն օրինական չէ և ազատման դիմում չեմ գրելու։ Այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտնեց ԲՊՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
«Եղել է շանտաժ իմ հանդեպ, ասացին՝ կա՛մ ազատման դիմում ես գրում, կա՛մ քրեական գործ ենք ուղարկում դատախազություն։ Մինչ օրս ես չեմ ենթարկվել հարցաքննության, չեմ ենթարկվել շանտաժի և վախենալու բան չունեմ։ Երբ եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը, լսելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ անմիջապես դուրս եմ եկել Հանրապետության հրապարակ՝ կանգնելու Արցախի կողքին։ Երբ կոչ էի անում ընկերներիս միանալ պայքարին, իսկ ուսանողներին ասում էի, որ իրենց կողքին եմ դասադուլ անելու դեպքում, հենց այդ օրը երեկոյան, սեպտեմբերի 19-ին ռեկտորը ստորագրում է իմ ազատման հրամանը և հաջորդ օրը մեկնում գործուղման։ Ես այս ամենը համարում եմ հետապնդում իմ քաղաքական հայացքների համար»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում