Արջը հարձակվել է եղնիկի վրա կրակող որսորդի վրա․ ԱՄՆ

ԱՄՆ Ալյասկա նահանգում գորշ արջը հարձակվել է 50-ամյա որսորդ Թեդ Ֆուջիոկայի վրա, ով կրակել է եղնիկի վրա, հայտնում է NBC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սիտկա քաղաքի մերձակայքում։ Ալյասկայի Հանրային անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Թիմ Դե Սփեյնը հայտնել է, որ տղամարդը կրակել է եղնիկի վրա, իսկ հետո գիշատիչը հարձակվել է նրա վրա:
Ոստիկանությունը կարծում է, որ որսորդի վրա կարող էին հարձակվել մի քանի կենդանիներ, քանի որ նրանց գրավել էր եղնիկի դիակը:
«Տարածքը հեռավոր է, և կան շատ արջեր», - ասել է Դե Սփեյնը:
Որսորդը չի փրկվել հարձակումից. Տղամարդուն սպանած արջի որոնողական աշխատանքներն անհաջող են անցել։