Տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 23 տ ջուր

Տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 23 տ ջուր

Մայիսի 5-ին, ժամը 15։05-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի նկուղ ջուր է լցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները պոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են մոտ 23 տ ջուր: